«Եթե Վլադիմիր Գասպարյանը ցանկանա, հինգ րոպեում կգտնի առևանգված ԲՀԿ-ականին» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին կառավարության բակում են հավաքվել մի քանի տասնյակ մարդիկ և պահանջում են հայտնաբերել այսօր առավոտյան առևանգված Արտակ Խաչատրյանին ու անհապաղ պատժել առևանգումը կազմակերպած անձանց:

Մի խումբ կանայք խիստ բորբոքված տոնով Armlur.am-ի թղթակցին հայտնել են, որ իրենք պատրաստ են պայքարել այնքան, մինչև  անհայտ ուղղությամբ տարված ԲՀԿ-ական ակտիվիստը հայտնաբերվի:

Վերջիններս տեղոի ունեցածտն ուղղակիորեն կապում են նախորդող օրերին Արտակ Խաչատրյանի կողմից «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ կազմակերպված հանրահավաքներում ակտիվ դերակատարություն ունենալու հետ:

Հիշեցնենք, որ երիտասարդը ԲՀԿ անդամ է ու մինչև այս պահը, բացի Գագիկ Ծառուկյանի կուսակցության մի քանի ներկայացուցիչներից, որևէ մեկնաբանություն կամ հայտարարություն չի տարածվել տեղւի ունեցածի վերաբերյալ:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս