Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձինք մասնակցեցին փետրվարի 10-ին ԼՂՀ ՊԲ մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հուղարկավորությանը:
Կիսելով կորստյան ծանր վիշտը` մարզպետն իր զորակցությունը հայտնեց զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին:
Հիշեցնենք, որ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։