Անգոլայի «Կաբուշկորպ» ակումբը բանակցություններ է վարում Ռոնալդինյոյի հետ: Ակումբի նախագահ Բենտո Կանգամբան վստահ է, որ բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն խզելու է մեքսիկական «Կերետարո»-ի հետ կնքած պայմանագիրն ու միանա իր ակումբին:
«Բանակցություններ ենք վարում Ռոնալդինյոյի գործակալի հետ: Պայմանագիրը կգործի 1 տարի: Վստահ եմ, որ Ռոնալդինյոյի օգնությամբ կարող ենք հաղթել Աֆրիկայի Չեմպիոնների լիգայում և հաջող հանդես գալ Աշխարհի ակումբային առաջնությունում»,- նշել է նա: