Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց են հավաքվել Կենտրոն վարչական շրջանի մաքրությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության նախկին՝ մոտ 60 աշխատակիցները: Նախկինի պես՝ մարդիկ պահանջում են իրենց աշխատավարձը:
Armlur.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից Արտյոմ Աբրահամյանը հայտնեց, որ արդեն որոշում է կայացվել նախկինում գործող «Կենտրոն մաքրություն» ընկերության՝ սնանկ ճանաչելու մասին, ուստի իրենք չեն կարող հստակ ասել, թե աշխատավարձերը երբ կտրվեն:
Այս պահին 4 մարդ մուտք է գործել քաղաքապետարան՝ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման:
Հարցին, այդ դեպքում ինչ խոստում է տրվել քաղաքացիներին, Ա. Աբրահամյանը պատասպանեց.«Հարցը կքննարկվի և նրանց պատասխան կտրվի: Այս մարդիկ իրենց գումարն են պահանջում, իսկ ընկերությունը սնանկ է ճանաչվել, և հիմա ընթանում է գործընթաց: Թե որքան այն կտևի, չենք կարող հստակ ասել»:
Հավաքվածները նշում են, եր եթե նրանց հստակ պատասխան չտրվի, նորից կգնան նախագակահանի դիմաց՝ բողոքելու:
Մանրամասները քիչ ուշ:
Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանի մաքրության աշխատանքները ստանձնած «Սանիթեք» ընկերության բազմաթիվ նախկին աշխատակիցներ նույն պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում նաև հունվար ամսին՝ Կառավարության առջև: