Հայ խաղաղապահներ մեկնել են Գերմանիա ուսուցման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 15-ին ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի խաղաղապահ բրիգադի անձնակազմի հետ միասին հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում` Գերմանիա ճանապարհելու 116 հայ խաղաղապահների, ովքեր իրենց ուսուցումը կանցնեն Ամերիկայի, Ռումինիայի և Ուկրաինայի զինվորականնների հետ միասին: Հայկական ստորաբաժանումը կանցնի երեք շաբաթյա ուսուցում և կվերադառնա Հայաստան սեպտեմբերի 4-ին: Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում` ՈՒրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ “Բոնդսթիլ” ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով: Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար: 
Կոսովոյում հայ – ամերիկյան համատեղ խաղաղապահ բրիգադի առաքելության վերաբերյալ կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ Ցամաքային ուժերի միջև:




Լրահոս