Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը երեկ ,Հայկական ժամանակե թերթի թղթակցին հայտնել է այն թեկնածուների անունները, որոնց ՀՀԿ-ն սատարելու է սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:
Թադևոսյանն ասել է, որ ՀՀԿ-ն դեռ որոշում չունի, թե Գյումրիում քաղաքապետի որ թեկնածուին են սատարելու: Երբ թերթի թղթակիցը հիշեցրել է, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ Գյումրիում ՀՀԿ-ն ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանին է սատարելու, Թադևոսյանը պատասխանել է. ,Իհարկե հայտարարում է, մենք էլ համապատասխան որոշում կընդունենքե: ՀՀԿ-ն պաշտոնական որոշում չի կայացրել նաև, թե ում է սատարելու Սիսիանում: Այստեղ նույնպես Հանրապետականը թեկնածու չի առաջադրել և հասկանալի է, որ ԲՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին է սատարելու: