Ժողովուրդե-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օգոստոսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի ,Զվարթնոցե օդանավակայանում: Մոսկվա-Երևան թիվ 511 չվերթի ինքնաթիռի սրահում ուղևոր, ՌԴ քաղաքացի 44-ամյա Սիմոն Էլբակյսւնը անկարգություններ է արել և ծեծի ենթարկել ուղևորներից մեկին` 57-ամյա Սենորիկ Բագիյանին: Թերթի աղբյուրները պատմել են, որ Սիմոնը վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ հանկարծակի սկսել է վիճաբանել Բագիյանի հետ, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել նրան: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունները` հավելելով, որ Սենորիկ Բագիյանին տրվել է դատաբժշկական ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:
Ժողովուրդ. Արտառոց դեպք է Զվարթնոց օդանավակայանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ