Բաքվի Նարիմանյան շրջանում փետրվարի 28-ին 23:00-ին դաժանաբար սպանվել է Բախտիյար Ալիևը, հայտնում է «Qafqazinfo»-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Նրա դին հայտնաբերվել է վարձակալված բնակարանում: Համաձայն տեղեկության՝ Բախտիյար Ալիևը եղել է սեռական փոքրամասնության ներկայացուցիչ:
Սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, ներկայում աշխատանքներ են տարվում հանցագործի որոնման ուղղությամբ: