ԿՄԵԿՆԵՆ ՀԱՆԳՍՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 20 օր առաջ Տիգրան Սարգսյանը խոստացել էր հայրենական պատերազմի 100 վետերանների ուղարկել 12-օրյա հանգստի: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վետերանների առաջին 30-հոգանոց խումբը միայն այսօր է մեկնելու հանգստի: «Ուշ չէ: Կառավարության որոշումը երբ դուրս եկավ, մենք անմիջապես մրցույթ հայտարարեցինք հանգստյան տուն ունեցողների միջեւ: Հաղթեց Արզնին: Մինչեւ Արզնիի հետ պայմանագիր կնքեցինք, եւ ֆինանսների նախարարությունից գումար տրամադրվեց, հասավ ամսվա վերջ»,-պատասխանեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից: Նշենք, որ վետերանների երկրորդ խումբը հանգստի կմեկնի սեպտեմբերի 12-ին, իսկ երրորդը` 25-ին:   Կառավարությունն այս նպատակով հատկացրել էր 12 մլն դրամ: Ենթադրվում է, որ վետերաններին հանգստյան տուն են ուղարկում հանգստյան սեզոնի ավարտից հետո, երբ համեմատաբար մատչելի են  սակագները:




Լրահոս