Վիճաբանություն է տեղի ունեցել գինու ընդունման կետի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գինու ընդունման կետի դիմաց մարտի 18-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքնով վնասվածքներ են ստացել մի քանի մարդ:

Այս տեղեկությունը հաստատեցին Ոստիկանությունից` նշելով, որ փականագործ Ասատուր Ք.-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Տիգրան Ք.-ին: Հարվածողը Արմավիրի բնակիչ է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իսկ հարվածողը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս