Կառավարությունն ինքնագլուխ գործողություններ էր կատարել` առանց ԱԺ գիտության. Գագիկ Ջհանգիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ քառօրյայում շարունակվում է նախորդ նիստում ընդհատված գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի քննարկումը:

Քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին և նշեց, թե սա շատ խնդրահարույց գործ է, սակայն այդքան քրտնաջան աշխատանքներից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ խախտում է հայտնաբերվել:

Վարդան Այվազյանը նշեց, որ 20 տոկոս բաժնեմասերի օտարում, միանշանակ, իրականացվել է իրավական կարգավորման դաշտում: Խաչատուր Քոքոբելյանն էլ արձագանքեց. «Փաստորեն, հանձնաժողովի` այսքան աշխատանքներից հետո պարզ է դառնում, որ 20 տոկոս բաժնետոմսերի օտարումը հիմնավոր է, և որ էական խախտում չի՞ հայտնաբերվել»:

Այս հարցը բարձրացրեց նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Նշում եք, որ աուդիտի չի ենթարկվել, պետական մասնավորեցման մասին օրենքում ընդգրկված չի եղել, հետո էլ ասում եք` համապատասխանում է մեր օրենսդրությանը: Բայց չէ՞ որ կառավարությունն ինքնագլուխ գործողություններ էր կատարել` առանց ԱԺ գիտության», – նշեց նա:




Լրահոս