ՍԴՀԿ ներկայացուցիչներր հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շարունակում է դիվանագիտական հանդիպումների շարքը:

Այդ համատեքստում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը և վարչության անդամ Գագիկ Մելիքյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և դեսպանի խորհրդական Ալեքսանդր Վասիլևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր: ՍԴՀԿ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունների խորացումը: Բացի այդ, ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ դեռ կան որոշակի երկկողմ խնդիրներ, որոնցից ամենացայտունը ռուսական զենքի վաճառքն է Ադրբեջանին:

ՍԴՀԿ Մամլո դիվան




Լրահոս