Պահանջում ենք ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալությանը և նշեց, թե իրենք դեմ են այս բռնաճնշումներին և պահանջում են ազատ արձակել նրանց:

«Ակնհայտ է, որ այս գործողությունները վերջին շրջանում կատարված շղթայի մի նոր օղակն են:

Սերժ Սարգսյանի վարչախումբը չի խորշում ապօրինի հետապնդումներից, իսկ  հանցավոր գործելակերպի դրսևորումները շարունակվում են», – նշեց նա և հիշեցրեց բռնաճնշումների ենթարկված անձանց անուններ` Ռազմիկ Պետրոսյան, Մանվել Եղիազարյան, Արամ Մանուկյան, Մանվել Եղիազարյան, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյան:

«Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք «Հիմնադիր խորհդարան»-ի քաղաքական ծրագրերի, կարգախոսների նկատմամբ, մենք դատապարտում ենք այս բռնաճնշումները և պահանջում ենք ազատ արձակել ձերբակալվածներին», – եզրափակեց նա:




Լրահոս