Ավագ ենթասպան փորձել է սողալով հասնել պոստեր, չի կարողացել, գլորվել է ձորն ու զոհվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հակառակորդի կրակոցից մի քանի օր առաջ զոհված ավագ ենթասպա Հայկ Քեշիշօղլյանը Նիգավան գյուղից է: Գյուղապետ Արտաշես Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համագյուղացին զոհվել է ապրիլի 3-ի գիշերը, սակայն միայն ապրիլի 7-ին է տարածվել տեղեկատվություն: Նա նշեց, որ ընտանիքը վարձով բնակվում է Աշտարակում, սակայն հաշվառված է գյուղում: Զինծառայողն ունի երեք որդի, կրտսերը 6-7-րդ դասարանում է սովորում, մեկն ուսանող է, սովորում է ՌԴ-ում՝ զինվորական ուսումնարանում, որդիներից մյուսն էլ ծառայում է Ստեփանակերտում: Գյուղապետը նշեց, որ ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում, մահացողի մայրն էլ ապրում է գյուղում՝ տնակում, որդու եւ նրա երեք անչափահաս երեխաների հետ:

Գյուղապետն ասաց, որ Հայկ Քեշիշօղլյանը, 1991թ. բանակից զորացրվելուց հետո, պայմանագրային ծառայության է անցել: Դեպքը եղել է հերթափոխի ժամանակ: «Մառախուղ է եղել, երբ քաշվել է, կրակել է հակառակորդը, երեք գնդակ կպել է իրեն, վիրավորվել է, մինչեւ օգնություն են կանչել, երեւի փորձել է սողալով հասնել պոստեր, չի կարողացել, գլորվել է ձորը: Մի ամբողջ օր ամեն ինչ արեցին, որ հանեն ձորից, թշնամու դեմն էր ընկել, մյուս օրը կարողացան հանել»,-պատմեց գյուղապետը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս