Ապրիլի 24 -ին ավելի մեծ թվով շտապ օգնության մեքենաներ կտեղակայվեն Ծիծեռնակաբերդի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների տնօրենների հետ: Վերջինս քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել խորհրդակցության մասնակիցներին` մայրության և գեղեցկության միամսյակի առիթով նախաձեռնվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան հերթական անգամ պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ մոտ օրերս կամփոփվեն ակցիայի արդյունքները և կներկայացվեն հանրությանը:

Ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի առնչությամբ քաղաքապետի տեղակալը քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվորեն մասնակցել ինչպես ծառատունկին, այնպես էլ շաբաթօրյակին և բացի բակային տարածքներից, բարեկարգման աշխատանքներ իրականացնել նաև շենքերում և հարակից ենթակառուցվածքներում: Անդրադառնալով Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակում Երևան ժամանող հյուրերի մեծ հոսքին՝ քաղաքապետի տեղակալը հանձնարարել է բուժհաստատություններում լրացուցիչ պայմաններ ապահովել հնարավոր ավելի մեծ թվով դիմողների պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար: «Շտապ օգնության» ծառայության տնօրենին հանձնարարվել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապահովել հերթապահ անձնակազմեր` անհրաժեշտ արագ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Հանձնարարվել է նաև ապրիլի 24 -ին ավելի մեծ թվով շտապ օգնության մեքենաներ ու բուժանձնակազմեր տեղակայել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում:




Լրահոս