Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ներկա չի գտնվի ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին:
Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Չեխիայի նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը: Նրա խոսքերով՝ Զեմանը Մոսկվա կթռչի մայիսի 8-ին ու հաջորդ օրը «կմասնակցի հիշատակի միջոցառումներին՝ հարգելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված խորհրդային զինվորների հիշատակը»:
Սակայն Կարմիր հրապարակում զորահանդեսին Չեխիայի նախագահը չի լինի. այդ ժամանակ նա ծրագրավորել է հանդիպել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ, չնայած ավելի վաղ նաև ծրագրավորել էր ներկա գտնվել զորահանդեսին:
Հավելենք, որ ավելի վաղ Զեմանին սուր քննադատության են ենթարկել Մոսկվա մեկնելու մտադրության համար: