ՀԲՃ-ն դատի կտա Երվանդ Զախարյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) միջեւ լուրջ հակամարտություն է սկսվել: Բանն այն է, որ ՀԲՃ-ն գրավոր հարցում է ուղարկել նախարարություն՝ ուղղված Ե. Զախարյանին, որով պահանջել է կա՛մ նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրել ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ, կա՛մ այն իրենց տրամադրել: Սակայն Զախարյանը նախարարության աշխատակիցներին թույլ չի տվել այս թեմային վերաբերող տեղեկատվությունը ո՛չ հաղորդել եւ ո՛չ էլ պաշտոնական կայքէջում տեղադրել, ինչն էլ ՀԲՃ-ն անօրինական է համարում:

Բացի բնապահպանների այս դժգոհությունից՝ «Ժողովուրդ»-ը նախարարության աշխատակիցներից եւս տեղեկացավ, որ իրենց արգելված է նման թեմաների շուրջ  նախարարությունից տեղեկատվություն «դուրս հանել»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս