Ռուսաստանն ու Ադրբեջանը վստահորեն նայում են ապագային. Գրիգորի Կարասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 «Ռուսաստանն ու Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում են իրենց հարաբերությունները՝ սրա հետ մեկտեղ նայելով դեպի ապագան»,-այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Մենք հասկանում ենք, որ երկկողմ թեմաներից բացի` մենք չափազանց մեծ միջազգային ու տարածաշրջանային օրակարգ ունենք, թեկուզ վերցնենք Կասպից ծովն ու Հարավային Կովկասը: Եվ մենք բոլոր վայրերում համակ ուշադրությամբ հաշվի ենք առնում միմյանց դիրքորոշումը, ձգտում ենք նաև նպաստել միմյանց թե՛ տնտեսական զարգացմանը և թե՛ քաղաքական գործընթացներին, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր երկրում:

Կարևորն այն է, որպեսզի այս ամենը հիմնված լինի կայունության, բարիդրացիական հարաբերությունների ու փոխադարձ հարգանքի սկզբումքների վրա և, ըստ իս, մեզ մոտ դա ստացվում է: Այսինքն մեր երկու երկրներն ապագային վստահորեն  են նայում, որպեսզի այդ ապագան համերաշխ, հանգիստ ու բոլոր ժողովուրդների համար բարեկեցիկ կլինի»,- ասել է Գրիգորի Կարասինը:




Լրահոս