ՀԷՑ-ը կտուգանվի 20 մլն դրամով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ապրիլի 18-ին հերթական անգամ կտուգանվի` այս անգամ արդեն 20 մլն դրամի չափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշված օրը կայանալիք նիստի օրակարգում քննարկելու է ՀԷՑ-ին տուգանելու մասին նախագիծը: Իսկ պատճառն այն է, որ ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրել իր հատուկ հաշիվներին, այլ ինչ-որ ուրիշ բանկային հաշիվների է ուղարկել:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀԷՑ-ին չի հետաքրքրում, թե ինչ է գրված ՀՀ օրենսդրությունում, եւ ինչ է ասում ՀԾԿՀ-ն: Այս ընկերությունը սպառողներից հավաքագրված գումարները տնօրինել եւ տնօրինում է իր հայեցողությամբ: Իսկ այն փաստը, որ արդյունքում հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր են կուտակվում, իրենց ոչ էլ հետաքրքրում է: ՀԷՑ-ում համոզված են, որ նույն ՀԾԿՀ-ն՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ականջները կախ կբարձրացնի էլէներգիայի սակագինը, եւ պարտքերը հայ սպառողները «կփակեն»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս