ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետք է փակել դռները այն մարդկանց առջեւ, որոնք մշտապես մի քանի կուսակցության դուռ են թակում»:

Հեղինե Բիշարյան «Առավոտ»

Դժվար չէ վերհիշել, թե ՕԵԿ ղեկավարները ժամանակին ինչպիսի ոգեւորությամբ էին կուսակցականների թվի աճի մասին գրեթե ամեն օր նոր ու անհավատալի թվեր հրապարակում: Նույնիսկ առիթ տվեցին մամուլին իրենց համեմատել ճագարների աճի հետ: Բայց հետո հասկացան, որ պատեհապաշտները մի օր քայքայելու են կուսակցությունը՝ իրենց փաստի առաջ կանգնեցնելով: Հիմա, երբ արկածախնդիրների մուտքն արգելվում է, ու նրանց առաջ ՕԵԿ-ի դռները պինդ փակվել են, ստացվել է այնպես, որ այս քաղուժին անդամագրվողներ չկան: Համենայնդեպս, վերաբացվելու հայտարարված ժամկետը վաղուց լրացել է:




Լրահոս