12-ամյա անչափահաս աղջկան, ում մայրը զբաղվում է մարմնավաճառությամբ ստիպել են չնչին գումարի դիմաց տարեց տղամարդկանց հետ զբաղվել ոչ ավանդական սեքսուալ գործողություններով:
Այս մասին Shamshyan .com-ը տեղեկանում է “Ներդաշնակ հասարակություն” ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրությունից: Նրա մայրը, ով զբաղվում է մարմնավաճառությամբ, աղջկան հանձնել է ընկերուհուն, որ զբաղվի նրա խնամքով: Սակայն մոր ընկերուհին ամուսնու հետ միասին նրան ուղարկել են մուրացկանության, իսկ երբ դատարկաձեռն է վերադարձել, նրան ծեծել են:
Ավելին` ստիպել են, որ 12-ամյա անչափահասը զբաղվի, ոչ ավանդական սեքսով` տարեց տղամարդկանց հետ և այդ գումարը ևս վերցրել են իրենց:
12-ամյա աղջնակը մշտական հաճախորդ էլ է ունեցել, որը մեքենայով պարբերաբար եկել նրան վերցրել և հեռացել է իքս վայր` ստիպելով, որ չնչին գումարի դիմաց երեխան իր հետ զբաղվի, սեքսուալ գործողություններով: 12-ամյա աղջնակից այդ տղամարդը պահանջել է, այդ մասին ոչ ոքի չպատմի, հակառակ դեպքում սպառնացել է սպանել:
Աղջնակը կատարվածի մասին բարձրաձայնել է միայն այն դեպքում, երբ այդ տղամարդը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Բարձրացված աղմուկից հետո երեխան տեղափոխվել է անչափահասների խնամքով զբաղվող հաստատություն, որի անունը չի նշվում` գաղտնիությունից ելնելով: