Արմեն Աշոտյանը շնորհավորել է ուսուցիչներին տոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ. Ինչպես armlur .am-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ուղերձում նշվում է.
“Սիրելի՛ ուսուցիչներ, 
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի`  ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դուք առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր  կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից , սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական  աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն: 
Հայ մարդը դարեր շարունակ  ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ նաև   Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս ստանձնել են հայապահպանության  կարևորագույն գործը:
Մեկ անգամ ևս շնարհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ:
Շնորհավոր տոնդ` սիրելի ուսուցիչ”:




Լրահոս