ԱՄՆ-ի հանրապետական սենատորը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը կոչ է արել հայերի, ասորիների ու մյուս քրիստոնյաների ջարդերը ճանաչել որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնում է Armenianweekly.com-ը՝ հղում կատարելով Ամերիկայի հայ դատի հանձնախմբին  (ANCA):

Քրուզի հայտարարությունը, որն ուղղված է եղել Օսթինի հայկական եկեղեցուն, կարդացվել է Տեխաս նահանգի մայր տաճարում՝ խաղաղության հանրահավաքի ժամանակ: Միջոցառումը կազմակերպվել է Տեխասի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից:

Սենատորի հայտարարությունը կարդացել է ANCA-ի տնօրեն Արամ Համբարյանը:

«Ցավոք, շատերն այսօր անտեղյակ են 20-րդ դարի այս ոճրագործությանը: Մենք չենք կարող արհամարհել այդ անմեղ հոգիների հանդեպ իրականացված դաժանությունները, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի դրանք կրկին տեղի չունենան: Սա մի ողբերգություն է, որը մենք կարող ենք ու պետք է կանխենք»:




Լրահոս