Ֆրանսահայ շանսոնյե, պոետ և դերասան Շառլ Ազնավուրը երեկ հյուրընկալվել էր Վլադիմիր Պոզների «Պոզներ» ծրագրին և պատասխանել վերջինիս հարցերին:
«Չի կարելի անտեսել այն, ինչ եղել է։ Թուրքերին պետք է ասել, որ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը»,- նշել է նա։
Երգչի կարծիքով՝ թուրքերը հրաժարվում են ընդունել ցեղասպանությունը 2 պատճառով. «Նրանք չեն կարող ընդունել դա որպես փաստ, քանի որ նրանց գլխավոր բառը պատիվն է, և դա կարելի է ինչ-որ կերպ հասկանալ։ Սակայն կա նաև մեկ այլ բան՝ մարդիկ շատ են հարստացել այն ամենի հաշվին, ինչ պատկանել է հայերին, իսկ հետագայում այդ մարդիկ հայտնվել են կառավարությունում։ Այսօր այդ մարդիկ արդեն չկան, սակայն այն ժամանակ նրանք եղել են կառավարությունում։ Դա ընդունելը դժվար է։ Ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը, սակայն ընդունել դա չեմ կարող»,- հայտարարել է Ազնավուրը։