21 երկրի ղեկավարներ ապրիլի 24-ին կայցելեն Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

21 երկրի ղեկավարներ կմասնակցեն Թուրքիայում ապրիլի 24-25-ին Չանաքալեի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը  21 պետությունների շարքում կլինեն նաև բրիտանական գահի թագաժառանգ Չառլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը, Քաթարի Էմիր Թամիմ բին Համա աս-Սանին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերն ընդունած մյուս ղեկավարներն են Ջիբութիի, Չադի, Հարավային Սուդանի, Մալիի, Նիգերիայի, Պակիստանի, Սենեգալի, Սոմալիի նախագահները: Այս ցուցակում են նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսի նախագահը և Սիրիայի ազգային կոալիցիայի նախագահ Խալիդ Խոջան:




Լրահոս