Եթե դատախազն ունի փաստաբանական գրասենյակ, նա չի ղեկավարվելու փաստաբանական սկզբունքներով». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուղղակի ակնարկել է, որ դատաիրավական համակարգի կոռուպցիաներները հնարավոր է՝ փորձեն մասնատել իրենց կազմակերպությունը: Ըստ Զոհրաբյանի՝ իրենք օրենքի փոփոխության նախագիծ են մշակել եւ ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի վերջինս որպես կառավարության օրենսդրական նախաձեռնություն, ներկայացնի խորհրդարան:

Նախագծով առաջարկվում է փաստաբանության մասին օրենքում ամրագրել, որպեսզի միայն փաստաբաններն իրավունք ունենան փաստաբանական գրասենյակ հիմնել. «Այս խնդիրը կա նաեւ եվրոպական երկրներում, որտեղ կային դատավորներ, դատախազներ կամ այլ պաշտոնատար անձինք, որոնք փաստաբանական գրասենյակների միջոցով լեգալացնում էին իրենց կաշառքները: Մենք լավ պատկերացնում ենք, որ եթե դատախազն ունի փաստաբանական գրասենյակ, բնական է, որ նա չի ղեկավարվելու փաստաբանական սկզբունքներով… Ուստի բնական է, որ մեր այս նախաձեռնությունը մի շարք գործընկերների մոտ անհանգստություն է առաջացրել»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս