Ժողովուրդ. Նոր մանրամասներ Վարդան Վարդանյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2008թ. սկսված և 2011 թ. ավարտված Ազգային գրադարանի 305 մլն, ապա 709 մլն 641 հազար դրամանոց շինարարության մանրամասներն այս օրերին քննվում են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ բացի այդ շինարարությունից, լայն թափով ընթացող քրգործի քննության շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանի գործունեությանը վերաբերող այլ առավել հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս, որոնց մասին, սակայն, դեռևս չի բարձրաձայնվում: Առայժմ ձերբակալված է ՔՆ շինարարության քաղաքականության վարչության պետ Գոռ Քամալյանը, իսկ նախկին նախարարի հարցն “օդում կախված է”: “Ժողովուրդ”-ի ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Վ. Վարդանյանը վախենում է ոչ այնքան իրավապահներից, որքան Ծառուկյանից, որը շուտով կիմանա, թե ինչքան գումարով է նա “տռզացրել գրպանները”:




Լրահոս