Մենք պետք է միասնաբար պայքարենք ցեղասպանությունների դեմ. ՌԴ Պետդումայի փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք պետություններ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության գոյությունը՝ ելնելով կոնյուկտուրային շահերից: Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում այս մասին նշեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխնախագահ Գալինա Կարելովան:

«Մեր պետությունը երբեք չի փոխել իր դիրքորոշումը: ՌԴ պետդուման երկու անգամ ընդունել է հատուկ հայտարարություններ, որոնցով դատապարտում է Ցեղասպանությունը: Մենք պետք է ամեն ինչ միասնական անենք, որպեսզի միասնաբար պայքարենք ցեղասպանությունների դեմ»:

Նա նշեց, ՌԴ-ն կանգնած է Հայոց ցեղասպանության ճանաչման ակունքներում: Դումայի ներկայացուցիչը ցավում է, որ որոշ երկրներում նացիզմը նորից գլուխ է բարձրացնում:




Լրահոս