Հայերը մահացան, որովհետև հայ էին. Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ժամանակ այսօր ելույթ ունեցավ Լեհաստանի ներկայացուցիչ, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին:

«Նրանք 100 տարի առաջ ապրեցին մեծագույն ողբերգություն: Ցեղասպանությունն ազգային ողբերգություն է, որը աշխարհի պատմական ժառանգության կարևոր մասը դարձավ: Ինձ նույնպես անծանոթ չէ ցեղասպանվածի զգացողությունը, որովհետև 20-րդ դարում իմ ազգը նույնպես ենթարկվել է բռնազավթիչ Ցեղասպանության՝ նացիստական Գերմանիայի և Խորհրդային միության կողմից», – նշեց նա և ընդգծեց, որ նման տառապանք ունեցած մարդիկ հասկանում են մյուս այդպիսի ազգերին:

«Այսօր, երբ անցել է 100 տարի, Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ պետք է բարձրաձայնենք, որ մեկ դար առաջ հայերը մահացան, որովհետև հայ էին, հայերը մահացան քրիտոնյա լինելու պատճառով: Ես հիացմունքով եմ հայացքս հառում առ հայ ժողովուրդ, որ հպարտ է իր հիանալի մշակույթով ու քաղաքակրթությամբ»,- նշեց նա:




Լրահոս