Ջուսն օրերս Երեւանի փողոցներում նկարահանել է այս տարվա իր հինգերորդ տեսահոլովակը: “1, Two, 3” երգի հեղինակը հենց ինքն է: Տեսահոլովակում երգչուհին հանդես է գալիս պանկ ոճում: “Փոփ-ռոք հաուս երգ է: Շատ խենթ ու լավ գործ է ստացվել, Հայաստանում նման բան դեռ չի եղել”,- BRAVO .am-ին ասել է երգչուհին: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է, օպերատորը` Ռոբ Խաչիկյանը:
Ջուսի ոճով զբաղվել է ոճաբան ոճաբան Սերժ Հարությունյանը: Երգչուհին նշել է, թե իր վարսերը կերպարին համապատասխան հարդարելու համար պահանջվել է չորս ժամ:
Տեսահոլովակում Ջուսից բացի եւս երկու պանկ է նկարահանվել` Կիռան եւ Անահիտը: “Սա իմ ամենախենթ կերպարն է, իմ մեջ իրականում կան պանկ վիճակներ”,- ասել է նա:
“1, Two, 3”-ի պրեմիերան տեղի կունենա 2013-ի մարտին, մինչ այդ` հունվարին երգչուհին կներկայացնի “Go” երգի հիման վրա նկարված տեսահոլովակը, որի մասին արդեն պատմել ենք: Ջուսը մինչ տարեվերջ ուզում է եւս մեկ տեսահոլովակ նկարահանել:
Սիրանուշ Եղիազարյան