հրդեհ` Հրավառության հետեվանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 14-ին՝ ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերոնշյալ շենքի տանիքում բռնկվել են հրավառության արկղերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.06-ին, մարվել՝ 22.18-ին: Այրվել է 2 քմ մակերեսով արկղ: Շենքի տանիքն անվնաս է մնացել:
Նույն օրը՝ ժամը 21.46-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել: Հրդեհի օջախը գտնվում է ,Արմենիա Մարիոթե հյուրանոցային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.52-ին, մարվել՝ 21.58-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 4 քմ մակերեսով:




Լրահոս