Ճապոնական Կանագավա պրեֆեկտուրայի իշխանությունները սահմանափակել են զբոսաշրջիկների հոսքը Խակոնե հրաբխին մոտ գտնվող շրջաններ պարբերաբար կրկնվող երկրաշարժերի պատճառով: Նրանց չի թույլատրվում այցելել նաև Օվակուդանի՝ ամենավտանգավոր տարածքը, ուր մարդիկ այցելում են` ստորգետնյա տաք ջրերով լողանալու և բուժվելու համար:
Մասնագետները մտավախություն ունեն, որ հրաբխային գազերի արտանետումը կարող է հանգեցնել տարբեր վնասվածքների:
Միայն Խակոնե շրջանում ապրիլի 26-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 790 տատանում, ուժգնությունը չի գերազանցել 2,6 բալը: Իսկ այսօր՝ մայիսի 5-ին, գրանցվել է 162 ստորգետնյա ցնցում՝ 2,2-2,6 մագնիտուդ ուժգնությամբ:
Նշենք, որ մասնագետների պնդմամբ՝ նման ցնցումներ վերջին անգամ գրանցվել են 1170 թվականին: