ՊՂՏՈՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում «անգլերեն լեզու» առարկայի դասավանդման համար աշակերտներից պահանջում են 4 հազար դրամ: Քաղաքացու պարզաբանմամբ, եթե ծնողները չեն կարողանում վճարել 4000 դրամը, ապա երեխան այդ դասաժամին մնում է ազատ եւ սպասում է հաջորդ դասին: Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, սակայն, հերքեց այս լուրերը, նաեւ խորհուրդ տվեց մեզ անտեսել այն` պատճառաբանելով, որ դա անանուն զանգ է եղել, եւ ինչ-որ մեկը ցանկանում է դպրոցի անունը պղտորել: «Դպրոցը իրականացնում է լրացուցիչ կրթական ծրագրեր, եւ այն իրականացվում է կամավորության սկզբունքով, իսկ այդ լրացուցիչ դասերն արվում են դասերից հետո»,-նշեց նա:




Լրահոս