«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով օրերս փակվել է Էջմիածին քաղաքում գտնվող «Դուբայ» առևտրի կենտրոնը: Այս օրերին Մանվել Գրիգորյանը իր թիկնապահներին ուղարկել է «Դուբայ» և քաղաքի այլ խանութներ, որոնց տերերին զգուշացվել է, որ այլևս չպետք է աշխատեն։ Իսկ բացատրությունը մեկն է եղել՝ գեներալն է էդպես ուզում:
Իսկ քանի որ Էջմիածնում գեներալ Մանվելի որոշումները չեն քննարկվում, խանութների տերերին այլ ելք չի մնում, քան փակելը: «Բա սա անելու բան ա: Մի մարդու քմահաճույքի ու սեփական բիզնեսի զարգացման պատճառով»,- մեզ հետ զրույցում դժհոգեց վաճառականներից մեկը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։