ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իր պաշտպանները կարող էին նրան հուշել, որ նման քաոս նա չստեղծեր եւ չունենար այն, ինչ ունի, որովհետեւ չի կարելի մի քանի գրպաններ իրար հետ խառնել, որից էլ պետությանը վնաս հասցնել»:

Մկրտիչ Մինասյան «Իրավունք»

Այն, որ Մկրտիչ Մինասյանը միամտաբար է ամեն անգամ հայտնվում խորհրդարանում, համոզվելու առիթներ ունեցել ենք: Այս անգամ եւս նա ապացուցեց, որ խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ գործում է ոչ թե իր խղճի եւ մտքի թելադրանքով, օրենքներով, այլ իներցիայով: Պարտաճանաչորեն ԱԺ բոլոր նիստերին մասնակցող այս պատգամավորը մինչեւ հիմա չի էլ հասկացել, թե որն էր Վարդան Օսկանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի էությունը: Քանի՞ անգամ դատախազը բացատրեց, որ ինքը պաշտպանում է «Սիվիլիթաս»-ի շահերը: Այստեղ պետության շահի կամ վնասի մասին խոսք չկա:




Լրահոս