Հանձնվեք, հաճույք ստացեք. Գագիկ Ջհանգիրյանը` Հովհաննես Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստում քննարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը ներկայացվել էր կառավարության կողմից:

Նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց, որ խոշտանգումը հիմնականում բնորոշ է հետաքննության և նախաքննության մարմիններին.

«Խոշտանգումների 99%-ը տեղի է ունենում քրեական գործի ընթացքում՝ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Դատախազը կամ դատավորը դժվար եմ պատկերացնում, թե ոնց պետք է խոշտանգեն: Ասենք, կարող են մեկին տանել, «պադվալում» պահեն, բութ մատը կամ ականջը կտրեն: Բա էս համակարգը ինչի՞ է էս վիճակում, որովհետև արդարադատության դեմ ուղղված հանգամանքները չեն շտկվում: Վիճակագրությունը նայեք, քանի քննիչ կամ քանի դատախազ են դատվել»,- նշեց Ջհանգիրյանը և շարունակեց:

«Մենք պահանջում ենք, որ Դուք և Ձեր կառավարությունը հարգալից լինեն մեր հանդեպ, ու մեզ չբերեն, հրամցնեն «սյուրպրիզներ»»:

Քննարկմանը ներկա էր Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով նշեց, թե ինքը մշտապես հարգալից վերաբերմունք է ցուցաբերում Ազգային ժողովի հանդեպ. «Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ ամենայն հարգանք ունեմ Ազգային ժողովի հանդեպ և հատկապես Ձեր նկատմամբ»,- նշեց նախարարը:

«Ես ամուսնացած եմ, ինձ գովելու կարիք չկա, մարդի արդեն գացել եմ: Ուզո՞ւմ եք ինձ հակա հանեք քրեական իրավունքում, չեք կարա»,- ասաց Ջհանգիրյանը:

Նախարար Մանուկյանն էլ ասաց, թե իրենք հակադարձելու կարիք չունեն և կարող են քննարկել: «Հանձնվեք, հաճույք ստացեք, Մանուկյա´ն»,- եզրափակեց Ջհանգիրյանը:




Լրահոս