«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, այսօր երեկոյան Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք, որին հազարավոր քաղաքացիների հետ միասին կմասնակցեն Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ ու օրենսդիրներ և որի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի նախագահը:
ԱՄՆ-ի փոխնախագահի գրասենյակից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնեցին, որ Ազգային մայր տաճարում կայանալիք միջոցառմանը ներկա է լինելու Միացյալ Նահանգների երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան՝ փոխնախագահ Ջո Բայդենը: