Երեկ ավարտվեց Երեւանի թիվ 1 եւ Գյումրու թիվ 35 ընտրատարածքներում ԱԺ պատգամավորության թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Թիվ 1-ում առաջադրվել են ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը, «Ժառանգության» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Էդուարդ Պետրոսյանը, թիվ 35-ում՝ ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավար, ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանը, ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու անկուսակցական Արման Խաչատրյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երկու ընտրատարածքում էլ հետաքրքիր պայքար է կանխատեսում. «Հետաքրքիր պայքար է ընթանալու: Այս առաջադրումները փորձնական մի բան կլինեն նախագահական ընտրություններից առաջ, եւ այս թեկնածուներին առաջադրելով՝ մենք լուրջ հայտ ենք ներկայացնում»: Նշենք, որ երկու ընտրատարածքներում էլ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՅՔԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ