«Տաջիկստանի աշխատանքային ներգաղթյալներ» համառուսական շարժումը մտադրված է պահանջել Ռուսաստանի իշխանություններից վերանայել նոր միգրացիոն կանոնները, որոնք գործում են 2015 թ սկզբից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել ներգաղթյալների հետ աշխատող կառույցներին, որոնց գործողություններից տուժել է 800 հազար տաջիկ աշխատանքային ներգաղթյալ, գրում է BBC-ն:
Շարժման առաջնորդ Կարոմատ Շարիպովը իրավիճակը կրիտիկական ու արտակարգ է անվանել:
Մինչ այդ, դիտորդները ՌԴ նոր միգրացիոն օրենսդրությունը որպես առաջադեմ են գնահատում` նշելով, որ ներգաղթյալների հետ աշխատող ծառայությունները պարզապես պատրաստ չեն եղել Ռուսաստանում աշխատել ցանկացողների նման հսկայական հոսքին: