Քարվաճառի վթարի փաստով քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հաղորդում է “Փաստինֆո”-ն, ՀՀ ԶՈՒ պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենան վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 21:59-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդենիս-Քարվաճար ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: ՀՀ զինված ուժերին պատկանող բեռնատար ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել է ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող:




Լրահոս