Ու՞ր են կորել երբեմնի հայտնի աստղերը եւ ինչո՞վ են զբաղված (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթերցողները պարբերաբար «ահազանգում են» մեզ եւ խնդրում գտնել իրենց սիրելի աստղերին, որոնք արդեն տեւական ժամանակ լռում են, սակայն չեն մոռացվել հանդիսատեսի կողմից: Հանրությանը հետաքրքրում է՝ այժմ որտեղ են նրանք, ինչով են զբաղված, եւ արդյոք երկրպագուների համար կլինեն անակնկալներ:

Այսպիսով` երբեմնի հայտնի աստղերից մեկը, ով վերջին շրջանում էկրաններին չի երեւում, դերասանուհի, երգչուհի, նախկին «4 տարբերակ» խմբի անդամ Քնարիկ Զաքարյանն է: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընթերցողների անհանգստությունը շուտով հնարավոր կլինի փարատել:

top_Top_Qnarik7

«Այս պահին նկարահանվում եմ Ալբերտ Մկրտչյանի «Լակոտը» գեղարվեստական ֆիլմում (Սոս Սարգսյանի համանուն վիպակի հիման վրա), կերտում եմ գլխավոր հերոսուհու կերպարը»,-տեղեկացրեց նա:

Քնարիկի խոսքով` ինքը երգարվեստի ոլորտի համար եւս նոր ասելիք ունի եւ վաղուցվանից անակնկալ է պատրաստում երկրպագուների համար. «Գուցե առաջիկայում միայնակ հանդես չգամ…Չեմ ուզում փակագծերը բացել»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է նախկին «4 տարբերակ»-ը վերականգնվի, Քնարիկը պատասխանեց, որ հնարավոր է` չցանկանալով հայտնել մանրամասներ: Նա նաեւ հավելեց, որ պատրաստվում է առաջիկայում միաժամանակ հանդես գալ որպես դերասանուհի-երգչուհի:

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհին նաեւ տեղեկացրեց, որ ինքը զբաղվածություն ունի նաեւ թատրոնում նոր բեմադրվող ներկայացումներում:

Հաջորդ աստղը, որի ճակատագիրը եւս հետաքրքիր էր ընթերցողներին, երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանն է:

MG_0676

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը երբեւէ չի դադարել աշխատելուց, պարզապես վերջին երկու տարվա ընթացքում նվիրվել է անձնական կյանքին, երեխային: Մայքլի խոսքերով` ինքը տարվա մեջ իր հայրիկի` Ռաֆայել Քոթանջյանի հետ հանդես է գալիս մեկ տասնյակից ավել համերգներով: «Դրանց մեկնարկը տրվեց հայրիկի 70-ամյակին, հետո դարձան շարունակական: Բենեֆիսային ներկայացմամբ, որը ներառում է հայրիկի լավագույն մանրապատումներն ու իմ լավագույն կատարումները, հանդես եկանք Երեւանում, մարզերում, երկրից դուրս, իսկ շուտով մեկնելու ենք Ռուսաստան»,- տեղեկացրեց նա:

Մայքլ Քոթանջյանի խոսքով` կան նաեւ նոր գրված երգեր, որոնց վրա ինքն այժմ աշխատում է: Նա նաեւ նշեց, որ մտադիր է կյանքի կոչել մի հետաքրքիր, մարդասիրական հեռուստանախագիծ, սակայն դեռեւս չբացեց փակագծերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս