Կառավարությունն այսօր որոշեց հետաձգել խոշոր տնտեսվարողների մոտ նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը: Կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկով` 2013 -ի հունվարի 1-ից խոշոր տնտեսվարողները նոր ՀԴՄ-ներ պետք է տեղադրեին: ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ տեղադրման ժամկետները երկարաձգվել են մինչև 2013 -ի հուլիսի 1-ը, որպեսզի գործընթացը սահուն լինի: Հետաձգման լուրջ խնդիրներ, ըստ Միրումյանի, չկան, պարզապես նոր չափանիշներին համապատասխան ՀԴՄ-ներ պետք է ներկրվեն Հայաստան, ինչը ժամանակ է պահանջում:
Նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը երկարաձգվեց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ