Մայիսի 30-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի մոտակա վերգետնյա անցումի մոտ քաղաքացին նստել է գովազդային վահանակի վրա և փորձում է վնասել իրեն` կտրելով երակները. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները և հրշեջ-փրկարարները վերգետնյա անցումի գովազդային վահանակի (մոնիտոր) վրայից իջեցրել են Կ. Մ.-ին (ծնվ.1964թ.), ով վնասել էր երակները, ցուցաբերել համապատասխան օգնություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: