Շատ խնդիրներ ունենք. Էկոնոմիկայի փոխնախարարը` գազալցակայանների պայթյունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում բարձրացրեց վերջին օրերին գազալցակայաններում պայթյունների հարցը: Նա նշեց, թե գազալցակայանում վերջին 10 օրում 2 ողբերգական դեպք է եղել: Նա, դիմելով էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին, հարցրեց, թե վերջինս այդ հարցում իր պատասխանատվությունը զգո՞ւմ է, թե ոչ։

«Ուզում եմ Ձեր դիրքորոշումն իմանալ` ինչի՞ արդյունքում է դա եղել, և ի՞նչ հետևություններ եք անելու»,- հետաքրքրվեց նա:

Էմիլ Տարասյանը նախ նշեց, որ  ԱԳԼՃԿ-ների կանոնակարգման հստակ մեխանիզմ կա, որոնք գործում են Կառավարության ընդունած համապատասխան որոշումներով:

«Ունենք որոշման կարգեր, որոնց վերահսկողությունը ՏԿԱԻՆ-ն է սահմանում, միանշանակ նշել, թե ինչն է միջադեպի պատճառը, չեմ կարող ասել, բայց այդ ոլորտում շատ խնդիրներ ունենք, պետք է նայել բոլոր բաց ու թույլ մասերը»,- ընդգծեց նա, հավելելով, թե նորմերը խստացվելու են:

Զոհրաբյանն  էլ հարցրեց, թե ինչո՞ւ է միշտ այդպես լինում, որ դժբախտ դեպքերից հետո ենք սկսում հետ հայացք գցել։ «Հիմա էլ պետք է սպասենք հունվարին, որ նոր խստացումները գործեն»,- եզրափակեց պատգամավորը։




Լրահոս