Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի և բնապահպանության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը ներկայացրեց մանկատներում երեխաների ընդհանուր թիվը: Ըստ այդմ` 2011 թվականին մանկատներ են ընդունվել 267 երեխա, որդեգրվել` 74 երեխա: 2011-ի վերջի տվյալներով` մանկատներում կա 1115 երեխա: Ընդհանուր առմամբ` 2011-ին որդեգրվել է 121 երեխա, ընդ որում` 62 երեխա որդեգրվել է ՀՀ քաղաքացիների կողմից, այդ թվում` մեկ անձի կողմից` 37 երեխա, ամուսնական զույգի կողմից` 25, օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 59 երեխա, որոնցից 11-ը` մեկ անձի կողմից, 48-ը` ամուսնական զույգի կողմից:
Մանկատներում կա 1115 երեխա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ