ԱՆՁՐԵՎԻՆ՝ ԱՍՖԱԼՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում լայն թափով ասֆալտապատումներ են իրականացվում: Ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ի կողմից հրահանգ է իջեցվել քաղաքապետարանի բյուջեի միջոցով հիմքից քանդել ճանապարհները եւ ասֆալտապատել: Զավեշտալին այն է, որ այդ աշխատանքները որոշել են կատարել ձմռան նախաշեմին, երբ մեծ է վտանգը, որ ասֆալտը «փռելուց» հետո անձրեւն այն շատ արագ «կլվանա»: Զրուցեցինք Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ՝ պարզելու, թե ինչու են հիմա որոշել հիմնանորոգել ճանապարհները: «Մի երկու օրից արդեն կվերջացնենք, մեզ մոտ ոչ անձրեւ ա էկել, եղանակը եղել է +10 աստիճան, ու մենք էլ աշխատանքներ ենք կատարում, որեւէ հրահանգ չի իջեցվել, մեր աշխատանքն ենք անում»,-ասաց քաղաքապետը:




Լրահոս