«Երբ ես ասպարեզում էի, Լեդի Գագան դեռ չկար». Ջուսին զայրացրել են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոու-բիզնեսի ամենաէպատաժային կերպարներից մեկը` երգչուհի Ջուսը, հերթական անգամ հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում: Այս անգամ նրան զայրացրել են իր հասցեին հնչեցված քննադատությունները: Բանն այն է, որ կայքերից մեկում տեղ է գտել մի նյութ, որի հեղինակը բերում է 4 պատճառ` Ջուսին լուրջ չվերաբերվելու համար:

549335_755655741199816_4345601686807412672_n

Ըստ հեղինակի` Ջուսը, նախ, «չստացված Լեդի Գագա է», ով աչքի է ընկնում «ոչ ճիշտ դիմահարդարմամբ, վարսահարդարմամբ, homemade հագուստով եւ ճղճղված զուգագուլպաներով»: Ավելին` հեղինակը Ջուսին բնորոշել է որպես «էժանագին կերպար»` հիշեցնելով, թե նա երբեմն առեւտուր է անում Second hand-ից: Հեղինակը կարծիք է հայտնել նաեւ, թե Ջուսի մոտ արտիստիզմի ավելցուկ կա, իսկ անդրադառնալով երգչուհու անձնականին` նկատել է, որ չարժի նախկին սիրելիի հետ հարաբերություններին առնչվող մանրամասները պատմել եթերում:

10660345_632091946889530_7960919572698199232_n

Ջուսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախ նշեց, որ նյութի հեղինակի դիտարկումները կեղծ են, եւ իր անվան շուրջ շահարկումները, նրա խոսքով, արվում են՝ բարձր վարկանիշ ապահովելու համար: Անդրադառնալով Լեդի Գագային նմանվելու շուրջ հնչեցված քննադատությանը` Ջուսն ասաց. «Ես երբեք չեմ փորձել որեւէ մեկին նմանվել, 14 տարեկանից այսպիսին եմ, երբ ես ասպարեզում էի, Լեդի Գագան դեռ չկար. նա 2008-ին հայտնվեց, իսկ ես այդ ժամանակ արդեն որոշակի ուղի էի անցել»:

10959586_702946143137443_1611028999491118162_n

Երգչուհին նշեց, որ երբեւէ չի օգտվել Second hand-ից, պարզապես մեկ անգամ շոուի շրջանակում դիմել է նման քայլի: Ինչ վերաբերում է արտիստիզմին, Ջուսը մեկնաբանեց. «Այդ առթիվ այնպիսի մասնագետներ են իրենց գնահատականները տվել, որ անգամ ավելորդ է որեւէ բան խոսել. միայն կասեմ, որ իմ արտիստիզմի վերաբերյալ բարձր գնահատական է տվել Ալեգրովան, լավագույն ելույթի համար արժանացել եմ Պուտինի կողմից պատվոգրի»:

11393275_754964677935589_6719012361691148817_n

Անդրադառնալով անձնական կյանքի մանրամասները հանրայնացնելու թեմային` Ջուսն անկեղծորեն խոստովանեց, որ ինքը ոչ մի մանրուք չի թաքցնում. «Ոչ թե շահարկում եմ իմ անձնականը, այլ ամեն բան ցույց եմ տալիս, այն, ինչ իմ կյանքում կա, բաց է. դա ռեալիթի շոուի նման մի բան է»,-եզրափակեց երգչուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս