Սպանության, ավազակության եվ մարդուն առեվանգելու մեղադրանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տարածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կազմված հետախուզական գործերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ուսումնասիրելու ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները նոյեմբերի 12-ից 16-ը գտնվելով ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ռուսաստանցի իրենց գործընկերներ հետ Մոսկվա քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 2008 թ. փետրվարի 18-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության, ավազակության և մարդուն առևանգելու մեղադրանքներով հետախուզվող, 1982 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին:
Անդրանիկ Գ.-ն կալանավորված է: Նրան, մինչև Էքստրադիցիայի հարցի լուծումը, տեղափոխել են Մոսկվա քաղաքի Հյուսիսային Մեդվեդկովո տարածքի ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայր:




Լրահոս