Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինս նրա հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացումը, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Արդարություն ու զարգացում կուսակցության»՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Առաջնորդները քննարկել են երկկողմ գործընկերությանն առնչվող արդիական հարցեր, էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացումը»,- նշել են Կրեմլում: