ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Կադիլակ» են ասում, չեմ նեղանում, քանի որ «կադիլակի» պերեվոդը՝ թարգմանությունը, նշանակում է կյանք, ազատություն եւ ձգտում՝ ժիզն, սվաբոդա ի ստրիմլենյա»:

Սարգիս Հովհաննիսյան news.am

Իսկ մենք էլ տարիներ շարունակ մտածում էինք, թե ինչու են Շենգավիթի նախկին թաղապետին Կադիլակ ասում: Պարզվում է՝ ոչ թե մեքենայի պատվին է, այլ մեքենայի անվան թարգմանության: Իհարկե, գուցե կյանքի այլ ասպարեզներում Սարգիս Հովհաննիսյանն իսկապես այնպիսին է, ինչպիսին պիտի լինի իսկական «կադիլակը»: Բայց իրականում, երբ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն էր, որեւէ ասպարեզում կյանքի, ազատության, առավել եւս ձգտումների իր կարողությունները նա ի ցույց չդրեց: Ուստի մեզ մնում է եզրակացնել, որ «Կադիլակ» ավտոմեքենա ունենալու համար են նրան Կադիլակ Սերոժ անվանել:




Լրահոս